«Եվրատեսիլ 2011»-ի ավարտն անակնկալ էր. որոշ շրջանակներ դեռ քննարկում են մրցույթի չափանիշների եւ ադրբեջանցիների հաղթած երգի անհամատեղելիության հարցը: Հիշեցնենք, որ մեր հարեւանների երգի հեղինակը շվեդ կոմպոզիտոր էր: Թեժ են քննարկումները հատկապես այն մասով, որ հաջորդ «Եվրատեսիլը» կայանալու է Ադրբեջանում:
Կիսաեզրափակչից դուրս մնացած՝ Հայաստանը ներկայացնող Էմմին «Առավոտին» հայտնեց, որ օրերս կայանալիք ասուլիսում որոշ «փակագծեր կբացի»: Երգչուհուց հետաքրքրվեցինք, արդյո՞ք «Հ1»-ից հրավեր ստանալու դեպքում կկրկնի Դիմա Բիլանի քայլը՝ կրկին մասնակցել «Եվրատեսիլին»՝ հաղթանակի ակնկալիքով: Նա պատասխանում ժլատ գտնվեց ու ընդամենն ասաց. «Դեռ վաղ է այդ մասին խոսելը, որովհետեւ ինձ համար որոշ նրբություններ պետք է պարզեմ: Ինչ վերաբերում է այս կամ այն երգչի՝ «Եվրատեսիլին» նորից մասնակցելուն, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա»: