Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆՈՐ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 17,2011 00:00

Facebook սոցցանցի իսրայելցի օգտվողները մայիսի 14-ի երեկոյան գործնականում զավթել են թուրքական կառավարության էջը՝ ի պատասխան Թուրքիայի գլխավոր դատախազի պահանջի՝ հրապարակել անցած տարվա մայիսի 31-ին թուրքական Mavi Marmara նավի վրա հարձակման մասնակիցներ կոմանդոսների անունները: Այդ մասին հաղորդում է news.am-ը:
«Ինձ դատի տվեք, ես Իսրայելից եմ»,- գրված է էջերում:
Ակցիայի նախաձեռնողը հայրենասիրական «Իսրայել շելի» շարժումն է, որը մոտ 50 հազար անդամ ունի:
Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվել էին «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակումից հետո, երբ զոհվել էր 9 թուրք: Անկարան դրանից հետո վերանայեց Իսրայելի հետ բարեկամական հարաբերությունները:
անհիմն ու քաղաքական շարժառիթներ պարունակող. ավելի ուշ մոլդովական գինու արտահանումը ռուսական շուկա, այնուամենայնիվ, թույլատրվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել