Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ

Մայիս 17,2011 00:00

Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ ահազանգ է ստացել քաղաքի կենտրոնում տեղադրված ռումբի մասին: BBC-ի մատուցմամբ, ոստիկանները դեռեւս որեւէ տեղեկություն չունեն, թե այդ ռումբը հատկապես որտեղ կարող է տեղադրված լինել: Փոխարենը՝ երկուշաբթի օրը մի քանի ժամով փակվել է Բուքինհեմյան պալատից քիչ հեռու գտնվող Մելլ փողոցը, շրջափակված են եղել նաեւ Լոնդոնի փողոցները, թեեւ որեւէ հաստատում չկա, թե դա պայմանավորված է ոստիկանության ստացած ահազանգով:
Ենթադրվում է, որ ահազանգը կապված է Իռլանդական հանրապետական բանակի ներկայացուցիչների հետ, բայց Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված ահաբեկչության մակարդակը մնում է անփոփոխ: Ոստիկանության հայտարարության համաձայն, լոնդոնյան ոստիկանությունը բերվել է բարձր աստճանի պատրաստության վիճակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել