Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԹՎՈՎ 3-ՐԴ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ

Մայիս 17,2011 00:00

«Օնեքսիմ» ընկերության ղեկավար Միխայիլ Պրոխորովը պատրաստ է գլխավորել «Արդար գործ» կուսակցությունը: Lenta.ru-ի փոխանցմամբ, գործարարը նամակ է ուղարկել իր ընկերության առանցքային աշխատակիցներին ու տեղյակ պահել իր այդ մտադրության մասին: Նամակի իսկությունը հաստատել են ընկերության միանգամից մի քանի թոփ-մենեջերներ: Դեռ ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, ըստ որոնց՝ «Արդար գործ» կուսակցության առաջնորդի պաշտոնն առաջարկվել է Պրոխորովին, բայց նա հրաժարվել էր. «Ինձ դուր է գալիս այն, ինչով ես զբաղվում եմ: Քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել եւ չեմ էլ ուզում»:
Reuters-ը նույն տեղեկությանն անդրադառնալով շեշտում է, թե «Արդար գործ» կուսակցությունը պրոմեդվեդեւյան է եւ արդեն իսկ կոչ է արել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին իր թեկնածությունն առաջադրել 2012թ. նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ Միխայիլ Պրոխորովը համարվում է Ռուսաստանի երեք ամենահարուստ գործարարներից մեկը, որի կարողությունը Forbs ամսագիրը գնահատել է 18 մլրդ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել