Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿՉԻ ԱՀԱԶԱՆԳՈՎ

Մայիս 17,2011 00:00

Շաբաթ՝ մայիսի 14-ին, ժամը 23:25-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 վթարային շենքի բնակիչներից մեկը ահազանգել է փրկարարներին, որ տան ծեփը թափվում է: Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ որոշել են անմիջապես տարհանել բնակչությանը:
1984 թվականին շահագործման հանձնված 9 հարկանի 36 բնակարանով (որից 33-ն է բնակեցված, ապրում է 150 բնակիչ) շենքի երկաթբետոնե սյուները կարող են փլուզվել: Ըստ Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի՝ շենքի բոլոր բնակիչները տարհանվել են եւ ժամանակավորապես տեղավորվել բարեկամների, հարազատների տներում: Նրանց առաջարկվել էր ցանկության դեպքում ժամանակավոր ապաստան գտնել քաղաքի հիվանդանոցում կամ հյուրանոցում: «Շենքում կատարվել են ամրացման աշխատանքներ, դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանին, Մեղրի են ժամանել «Սեյսմիկշինի» մասնագետները եւ ուսումնասիրություններ արել: Ներկա շենքում մարդ չկա, շենքը շրջափակված է ժապավեններով, ոստիկաններն ու փրկարարները շուրջօրյա հսկողություն են սահմանել: Ամեն ինչ արվում է, որպեսզի 20 օրից բնակիչները կարողանան կրկին վերադառնալ իրենց բնակարաններ», – նշեց Մեղրու քաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել