Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Մայիս 17,2011 00:00

Երեկ հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Վիգեն Ա.-ն եւ 26-ամյա Աղասի Չիբուխչյանի դիակը:
Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղից դեպի «Սպարտիկի աղբյուր» կոչվող տարածքում Ա. Չիբուխչյանին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորը ստացել է մարմնական վնասվածք, իսկ Ա. Չիբուխչյանը՝ տեղում մահացել:
Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել