Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔԵՆԱՆ ԳԵՏՆ Է ԸՆԿԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Մայիս 17,2011 00:00

Մայիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 50-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել Փամբակ գետը:
Վարորդն ավտոմեքենայից դուրս է ցատկել եւ ներկայացել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ 4 ուղեւորները մնացել են ավտոմեքենայի մեջ:
Ձորագետ համայնքի սկզբնամասում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել են 2 ուղեւորների՝ Ալավերդու բնակիչներ, 41-ամյա Արմեն Ասրյանի եւ 43-ամյա Մարատ Շախկուլյանի դիակները:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս ուղեւորներին՝ 54-ամյա Վահան Երիցյանին եւ 45-ամյա Հարություն Երզնկյանին հայտնաբերելու ուղղությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել