Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ՁԱՅՆԸ»՝ ԽԱՐԽՈՒԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԻՑ

Մայիս 17,2011 00:00

Կիրակի՝ մայիսի 15-ին, Երեւանում կայացել է «Ոսկե ձայն-2011» երգի եւ ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը: Նոյեմբերյանի մշակույթի տան դերասանուհի Նաիրա Աբրահամյանը մրցույթում ներկայացնելով Շիրազի «Հայոց Դանթեականից» հատվածներ՝ գրավել է առաջին տեղը՝ արժանանալով պատվոգրի եւ գավաթի: Նաիրան մրցույթի նոյեմբերյանցի միակ մասնակիցն էր: Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանին հարցրել էին, թե ինչո՞ւ միայն մի մասնակից է Երեւան ուղարկում, նա ասել է. «Ուղարկում եմ մի մասնակից, սակայն հաղթելու համար»:
Ներկայումս Նոյեմբերյանի մշակույթի տանը պատրաստվում է բեմադրություն՝ Չեխովի «Առաջարկությունը», որտեղ գլխավոր դերերից մեկում խաղում է Նաիրան: Մինչդեռ մշակութային այդ օջախի սրահի հատակը քանդված եւ խարխուլ է, իսկ անձրեւաջրերը լցվում են մշակույթի տան նախասրահ: Այս մասին «Առավոտը» գրել է դեռեւս անցած տարի օգոստոսի 20-ին («Մշակութային օջախը՝ կիսավեր»): Հիշեցնենք, որ 2003 թվականին պետական բյուջեի 35 միլիոն դրամով «ԻՇԿ» շինկազմակերպությունն է այսպես անորակ նորոգել շենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել