Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի մարզում սպանել են ՀՀ քաղաքացուն

Մայիս 17,2011 00:00

Մոսկվայի մարզում ազգայնականների ձեռքով սպանվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Հուսնյանը: Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Չեխովի շրջանի Նովի Բիտ գյուղում: Նախնական տվյալներով, երեք հայերի վրա հարձակվել են մի քանի տասնյակ արմատական այլատյացներ: Դաժան ծեծի հետեւանքով Գրիգոր Հուսնյանը գլխի ծանրագույն վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Չեխովի շրջանային հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Նրա երկու ընկերները եւս ծանր վնասվածքներ էին ստացել, սակայն նրանց կյանքին այժմ ոչինչ չի սպառնում: Հուսնյանը Մոսկվայի մարզում աշխատում էր որպես շինարար եւ ընտանիքի միակ կերակրողն էր: Նրա քույրը հաշմանդամ էր դարձել դեռ երկրաշարժի ժամանակ, եւ տարեց մայր ուներ: Ռուսաստանի հայերի միությունը հույս է հայտնել, որ քննչական մարմինները կարագացնեն հետաքննությունը եւ մեղավորներին քրեական պատասխանատվության կենթարկեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել