Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՇԱՐ

Մայիս 17,2011 00:00

«Առավոտ» օրաթերթի դեմ դատական գործընթացները դեռ շարունակվում են:
Մայիսի 17-ին, ժ. 12.15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հնարավոր է շարունակվի Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի հայցի քննությունը: Մենք՝ պատասխանողներս, ձեռք ենք բերել բջջային հեռախոսազրույցների վերծանումները, որոնք կհաստատեն, որ պատշաճ զանգել եւ հարցեր ենք ուղարկել սրտաբանական կենտրոնին: Թերթը սպասում է խմբագրության հեռախոսային վերծանումներին: Մենք «ԱրմենՏելից» խնդրել ենք, որպեսզի մեզ տրամադրի այդ վերծանումները նույնպես: Տեղեկացնենք, որ այս վերծանումներն անհրաժեշտ են, որպեսզի հաշտության համաձայնագրում նշվի այդ մասին եւս: Մայիսի 31-ին, ժ. 16-ին, նույն դատարանում, դատավոր Ռուբիկ Ներսիսյանի նախագահությամբ, լսվելու է փաստաբան Մուրադ Ասրյանի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի հայցն ընդդեմ «Առավոտի»: Փաստաբանն ուղարկել է թերթին իր հերքման տեքստը, սակայն դրա տպագրման կամ պատասխան խոսքի իրավունքին առնչվող հարցերը դեռ քննարկվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել