Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր բջիջ՝ մարդու մարմնում

Մայիս 14,2011 00:00

\"\"Հարվարդի բժշկական դպրոցի (ԱՄՆ) փորձագետները մարդու մարմնում հայտնաբերել են մինչ այժմ չբացահայտված բջջի տեսակ: Դրանք թոքի մայր բջիջներն են, որոնք, ըստ հետազոտություններից ստացված արդյունքների, ընդունակ են վերականգնելու թոքերի վնասված հյուսվածքները: Այս բջիջներից կարող են զարգանալ ոչ միայն թոքը կազմող տարբեր բջիջներ, այլեւ շնչառական համակարգը սնուցող արյունատար անոթները կազմող բջիջներ: Այս հայտնագործությունը կօգնի հասկանալ թոքային տարբեր հիվանդությունների առաջացման պատճառը եւ նոր միջոցներ մշակել դրանց բուժման համար: Դրանցից առաջին տեղում թոքի քաղցկեղն է, որն արդեն կապում են թոքի մայր բջջում տեղի ունեցած խախտումների հետ: Թոքային հիվանդությունների բուժումը մոտավորապես այսպիսին է լինելու. հիվանդի թոքից վերցնելու են վնասված հյուսվածքի մի մաս, առանձնացնելու են մայր բջիջները, բազմացնելու են դրանք լաբորատոր պայմաններում եւ նորից վերադարձնելու են թոքի վնասված հատվածին: Քանի որ այս բջիջները վերցված կլինեն միեւնույն օրգանիզմից, ապա չեն առաջացնի իմունային դիմադրություն: Drusgs.am-ը նշում է, որ դեռեւս փորձերը կատարվում են միայն առնետների վրա եւ պատրաստ չեն մարդկանց վրա փորձարկվելուն: Սակայն մի շարք այլ կենդանիների վրա փորձեր կատարելուց հետո շուտով հնարավոր կլինի առաջին անգամ փորձը կատարել մարդու վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել