«Գիշերը թանգարանում» ակցիան սկսում է ավելի մեծ ժողովրդականություն վայելել: Ինչպես ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այս տարի ակցիային միացել են ՀՀ 60 թանգարաններ: «Մեզ ուրախացնում է, որ տարեցտարի ավելանում է «Գիշերը՝ թանգարանում» ակցիայի մասնակիցների թիվը, չէ՞ որ այդ օրն անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ, ցուցահանդեսներ եւ համերգներ»,- ասել է նախարարը, ավելացնելով, որ ինքը մտադիր է այցելել մշակույթի եւ արվեստի հայ գործիչների տուն-թանգարաններ: Հիշեցնենք, որ թանգարանային գիշերը կայանալու է մայիսի լույս 15-ի գիշերը