Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեն Նինը Հայաստանում է

Մայիս 14,2011 00:00

\"\"Չինացի երիտասարդ ջութակահարը աշխարհահռչակ մաեստրոների ուշադրության կենտրոնում է

Աշխարհում երաժշտական կրթական համակարգում ընդունված չափորոշիչներից ամենաբարձրը 100 միավորն է, որ սահմանել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիան: Բացառիկ տաղանդի արվեստագետներին «որակավորող» այդ միավորը ակադեմիայի պատմության մեջ ստացել է միայն չինացի ջութակահար Ֆեն Նինը:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը առաջին անգամ եւ միակ համերգով կներկայացնեն ջութակահարին:
30-ամյա արվեստագետը ստացել է հիմնավոր երաժշտական կրթություն՝ անվանի դասախոսների ղեկավարությամբ: Սովորել է Չինաստանում, Սիչուանի կոնսերվատորիայում՝ Վզիյմին Խուի, այնուհետեւ շարունակել ուսումը Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում՝ Խու Կունի, ապա Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Անտե Վայտխաասի դասարաններում: Սկսած 1997թ., նա հաղթող է ճանաչվել հեղինակավոր միջազգային մրցույթներում, այդ թվում՝ Պագանինիի (2006թ.) եւ Չայկովսկու անվան (2007թ.): Մրցույթներից հետո, մեծանուն Ի. Մենուհինի հրավերով, ջութակահարը հանդես է եկել Գերմանիայում՝ արժանանալով գնահատականներում ժլատ մաեստրոյի գովեստի խոսքերին: Արդեն ճանաչված երիտասարդ երաժիշտն արժանանում է նաեւ աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովի ուշադրությանը: Վերջինս 2010թ. երաժշտին հրավիրում է Մոսկվա՝ հանդես գալու իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս համերգով Ֆ. Նինը բացում է Սպիվակովի կողմից հիմնած «Ամբիոն երիտասարդներին» նախագիծը:
Երեւանյան համերգում, որը կղեկավարի Երիտասարդականի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, կհնչեն Շոստակովիչի եւ Պագանինիի ստեղծագործություններից:
Նման բարձրակարգ երաժշտից «Առավոտը», իհարկե, կուզենար ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, սակայն մեզ հետ զրույցում դիրիժոր Ս. Սմբատյանը հավաստիացրեց, որ խիստ հագեցած ստեղծագործական գրաֆիկով ու ժամանակային իմաստով գերզբաղված երաժշտի հայաստանյան «րոպեները» հաշված են:

մարզասերների սիրելին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել