Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍԵԼ ԵՆ ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մայիս 14,2011 00:00

\"\"Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շաբկադար քաղաքում, ռազմական պատրաստության բանակային կենտրոնի մուտքի մոտ, մահապարտի իրականացրած հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը: Հարձակման արդյունքում վիրավորված ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ 40-ը լուրջ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ մահապարտները երկուսն են եղել:
Պակիստանի ոստիկանության ներկայացուցիչ Նիսար Խանի ասելով, զոհվածներից գրեթե բոլորը հիշյալ կենտրոնում ռազմական պատրաստություն անցնող նորակոչիկներ են եղել, որոնք պայթյունի պահին ավտոբուս նստելիս են եղել: Զոհվածների մեջ նաեւ քաղաքացիական անձինք կան: Պայթյունի հետեւանքով լիովին ոչնչացվել է մի քանի ավտոմեքենա:
Տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է պակիստանյան «Թալիբան» շարժումը: Վերջինը դա համարել է Ուսամա բեն Լադենի սպանության համար վրեժի առաջին ակտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել