Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրազիլացի» ցուլն իրեն մանեկեն էր «երեւակայել»

Մայիս 14,2011 00:00

\"\"Բրազիլական Սան-Ժոզե-դու-Ռիու-Պրետու քաղաքում, հագուստի խանութներից մեկի հաճախորդների թվում մի ցուլ է եղել: BBC-ի փոխանցմամբ, աշխատանքային օրվա թեժ պահին ցուլը խանութի տարածք է մտել եւ կանգնել է մանեկենների կողքին՝ ցուցափեղկից հետեւելով անցորդների շարժին: Երբ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները, ցուլը ջարդուփշուր է արել խանութի ցուցափեղկն ու դուրս է պրծել փողոց: Մի քանի րոպե անց մասնագետներին հաջողվել է «սանձել» կենդանուն՝ առանց վերջինին վնասվածքներ հասցնելու: Ցուլը վերադարձվել է անասնագոմ:
Պարզվել էր, որ անասուններ տեղափոխող բեռնատարը ճանապարհին շրջվել էր, եւ կենդանիները հայտնվել էին ազատության մեջ, իսկ մեկն էլ իրեն հետապնդողներից «թաքնվել» էր մոտակա «բուտիկում»: Ցուլը որեւէ մարդու չի վնասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել