Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՍԱԴԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է՝ ՉԿՐԱԿԵԼ

Մայիս 14,2011 00:00

\"\"Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը զինվորականներին հրահանգել է ցուցարարների վրա չկրակել: Այդ մասին, ուրբաթօրյա աղոթքի նախօրեին, Reuters-ին հայտնել է սիրիացի իրավապաշտպաններից մեկը՝ Լուաի Հուսեյնը, մանրամասնելով, թե հինգշաբթի օրը Ասսադի խորհրդականն իրեն հեռախոսային զրույցի ժամանակ ասել է, որ «նախագահական հրամանագրեր են տարածվել, որում հրահանգված է ցուցարարների վրա չկրակել, եւ նրանք, ովքեր կխախտեն այդ հրահանգը՝ պատասխանատվության կենթարկվեն»:
Հուսեյնը ընդդիմության այն չորս ներկայացուցիչներից մեկն է, որն այս ամսվա ընթացքում հանդիպել էր Շաաբանի հետ եւ փոխանցել էր ցուցարարների, այդ թվում՝ բողոքի ակցիաների դաժան ճնշումը դադարեցնելու եւ 1970-ից ի վեր Ասսադների ընտանիքի կողմից կառավարվող մերձավորարեւելյան այդ երկրում քաղաքական բարեփոխումներ սկսելու, պահանջները:
Ուրբաթ օրը, որը մահմեդականների համար աղոթքի ավանդական օրն է, սիրիացիների համար հավաքվելու եւ ցույցեր անելու համար միակ հնարավորությունն է: Այս ուրբաթը դառնալու էր լակմուսի թուղթ՝ իշխանությունների կողմից անկարգություններին գործնականում վերջ տալու մասին պնդումների համար: Շաաբանը նման հայտարարություն նաեւ մարտին էր արել, երբ սկսվել էր ժողովրդական հուզումների առաջին ալիքը: Արդյունքում՝ իշխանությունները տեղի ունեցածի համար մեղքը բարդել էին, իբր, իսլամիստների եւ օտարերկրյա գործակալների կողմից աջակցություն վայելող «ահաբեկչական զինված խմբավորումների» վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել