Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԸ՝ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մայիս 14,2011 00:00

Մայիսի 12-ին Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում 53 տարեկանում մահացել է Սերիկ Ալավերդյանը: Նա երկրորդ խմբի հաշմանդամ էր, ստանում էր հաշմանդամության 23 000 դրամ թոշակ, 13500 դրամ ընտանեկան նպաստ: Երեւանում գտնվող հարազատները երբեմն նյութապես օգնում էին նրան: Մեր տեղեկություններով, Սերիկ Ալավերդյանը իր մեկ սենյականոց բնակարանը կտակել է երեւանաբնակ հարազատներին: Սերիկ Ալավերդյանը տարիներ առաջ ամուսնալուծվել էր, երեխաներ չուներ, մենակ էր ապրում:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Նոյեմբերյանի 80-ամյա բնակչուհի Լուսյա Խաչատրյանը մահացավ միայնության մեջ: Նրա որդիներից մեկը արտերկրում է, մյուսը՝ այլ մարզում («Առավոտ» 05.05.2011):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել