Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Մայիս 14,2011 00:00

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 24-ամյա Լուսինե Բ.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ Լուսինե Բ.-ն բնակարանի դռան զանգը լսելով՝ բացել է դուռը, եւ մի երիտասարդ, հրելով նրան, մուտք է գործել բնակարան ու դանակի սպառնալիքով գումար պահանջել, սակայն Լուսինե Բ.-ի աղմկելուց հետո ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի:
Երեկ Րաֆֆու փողոցի թիվ 21 շենքի մոտից բերման է ենթարկվել 19-ամյա Սամվել Ս.-ն:
Նշված ավազակային հարձակումը կատարել էր նա:
Սամվել Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել