Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ԽՆԴՐՈՒՄ Է ՎԱՐՈՐԴԻՆ

Մայիս 14,2011 00:00

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ այդ հայտարարության, շարունակվում է 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Զանգվածային անկարգությունների ընթացքում Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտակայքից, քրեական գործով չպարզված սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխվել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց: Նախաքննական մարմինը խնդրում է «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաեւ վերը նշված դեպքին ականատես անձանց դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին՝ 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քաղ. Երեւան, Վ. Սարգսյան 5, հարցաքննության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել