«Առավոտ» օրաթերթում (11.05.2011) տպագրված «Օտար մարդ են «հայտնաբերել» ու «Փարոսը» միանգամից կտրել» հոդվածի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Սոցիալական վարչությունը տեղեկացնում է, որ Եվա Ղազարյանի ընտանիքը (հասցեն՝ Մոլդովական 701շ. 408 սեն. ՍԱ 921343) հաշվառվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 05.09.1995թ.-ից, փաստագրվել է 28.02.2011թ.-ին 4 անձով՝ ինքը եւ երեք անչափահաս երեխաները, որոնք հաճախում են թիվ 16 հատուկ դպրոց: Երեխաների հայրը դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող:
Ընտանիքը ընտանեկան նպաստ է ստացել 2002թ.-ի հուլիսից մինչեւ 2011 թ. մարտ ամիսը ներառյալ:
Տարածքը սպասարկող սոցիալական աշխատողի 2011թ. ապրիլ ամսին տնային այցելության ընթացքում պարզվել է, որ ընտանիքում ապրում է եւս մեկ անձ, որը, ըստ բնակչի գրավոր հայտարարության, ներկայացել է որպես մորաքույր եւ ժամանակավորապես բնակվում է իրենց մոտ: Նույն հայտարարագրում բնակիչը պարտավորվել է ներկայացնել ընտանիքի նոր կազմի վերաբերյալ տեղեկանք, վերահաշվառելուց հետո կորոշվի ընտանիքի անապահովության միավորը: Ընտանիքի ընտանեկան նպաստը չի դադարեցվել:
Համաձայն ՀՀ «Պետական նպաստների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 12.01.2006թ. «Ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման 23-րդ կետի, եթե փաստագրվելուց հետո 12 ամսվա ընթացքում ընտանիքի կազմում կատարվել են փոփոխություններ, ապա դիմողը պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնի դրանք հավաստող փաստաթղթերը՝ ինչը քաղաքացու կողմից չի կատարվել:
Դեպքի առթիվ Նոր Նորքի սոցիալական ծառայության տարածքային բաժինը վարվել է օրենքով սահմանված կարգով։
Եվա Ղազարյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել, որով պարտավորվել է կարճ ժամանակամիջոցում կարգավորել փաստաթղթային խնդիրները: