Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՐԴԻՑ ՓՐԿՎԱԾ 141-Ը ՈՂՋ ԵՆ

Մայիս 14,2011 00:00

Օրերս կառավարությունը որոշում էր կայացրել Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25.000 դրամ ամենամսյա դրամական օգնություն: Այդ օգնությունը պետք է վճարվի ամեն ամսվա կենսաթոշակի հետ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ այդ որոշման ընդունման դեպքում ՀՀ պետբյուջեի ծախսերում էական նվազեցումներ չեն նախատեսվում, որովհետեւ պարզ է, որ այսօր 1915 թվին կամ դրանից առաջ ծնվածները այնքան էլ շատ չեն, եւ նրանց ամսական 25 հազար դրամ տալն իսկապես մեծ ծախս չէ: Այնուամենայնիվ, մենք Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ճշտեցինք, թե խոսքը քանի՞ հոգու մասին է եւ ներկայումս Ցեղասպանություն տեսած, 96 եւ ավելի տարեկան քանի՞ պապիկ-տատիկ ունենք: Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ նրանք 141-ն էին: Այսինքն՝ ստացվում է, որ եթե նրանց պետությունն ամսական 25 հազար դրամ թոշակ տա, բյուջեից կծախսվի մոտ 3.5 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել