Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ»

Մայիս 14,2011 00:00

\"\" \"\"
Մոտ կես տարի առաջ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ» ստեղծված Ժողովրդահայրենասիրական ուժերի ալյանսը եւ Ժողովրդական կուսակցությունը երեկ հրավիրած համաժողովում քննարկեցին երկրում ստեղծված իրավիճակը: Նախքան համաժողովի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտարարեց. «Այսօր մենք պաշտոնական խիստ ձեւով ասում ենք, որ մենք երրորդ ուժ ենք»: Ըստ նրա, իրենք ստեղծել են ժողովրդական շարժում, բայց չեն սեփականաշնորհել այն. «Բոլոր հայրենասիրական ուժերին հրավիրել ենք մեզ միանալու: Մեզ ոչ աթոռ ա պետք, ոչ՝ սեղան: Մեզ պետք ա հայ ժողովրդի բարեկեցությունը, հայ ժողովրդի լավ ապրուստը, եւ այն ուժերը, որոնք չարով են մոտենում, որոնք սեփական հարստացման խնդիրներն են լուծում, պետք է ի վերջո հեռանան մեր հայրենիքից, պետք է թողնեն, որ ժողովուրդը կարողանա կանգնել ոտքի, այս աղքատ վիճակից դուրս գալ: Այսօր պետք չի էքսպերիմենտներ անել, պետք է ուղղակի հոգալ մարդկանց հոգսերը»: Արդեն համաժողովյան իր ելույթում Աշոտ Մանուչարյանն էլ իր ելույթում նշեց. «Մենք կատարել ենք մի հանցագործություն՝ մենք մոռացել ենք մեր աստվածներին: Ասում են՝ քրիստոնյա ժողովուրդ ենք, դուք սենց քրիստոնյա՞ եք տեսել: Էդ ո՞ր քրիստոնյան է, որ փողը սարքում է ոսկի, ոսկուց սարքում է ոսկե հորթը ու սկսում է երկրպագել էդ ոսկե հորթին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել