Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները՝ «Facebook»-ում

Մայիս 13,2011 00:00

«Facebook»-ում գրանցվելիս կա տարիքային սահմանափակում. 13 տարեկանից ցածր օգտագործողները չեն կարող գրանցվել սոցցանցում: Ու չնայած դրան՝ սոցցանցում օրեցօր մեծանում է 13 տարեկանը չլրացած օգտագործողների թիվը: «Consumer Reports» ամսագրի անցկացրած հետազոտության տվյալներով՝ 7,5 մլն օգտագործող 13 տարեկանից ավելի երիտասարդ է, ընդ որում՝ նրանցից 5 միլիոնի տասը տարեկանը չի լրացել:

Ամսագրի խմբագիր Ջեֆ Ֆոքսի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ ծնողները բոլորովին չեն հետեւում՝ ինչով են զբաղված իրենց երեխաներն ինտերնետում: «Իսկ ցանցը շատ վտանգավոր է անչափահասների համար, հատկապես՝ պոռնոգրաֆիկ կայքերը»,-գրում է նա:

Ըստ pcnews.am-ի՝ այսպիսի խախտումների դեմ պայքարելու ձեւեր դեռեւս չկան, քանի որ սոցցանցերը չեն կարող ստուգել գրանցվողների իրական տարիքը, իսկ անձնագրային տվյալներ պահանջելը՝ համարվում է ներխուժում անձնական կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել