Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ դիրքով եք քնում

Մայիս 13,2011 00:00

\"\"Լավ քունն օգտակար է առողջությանը: Բժիշկները չեն դադարում դա կրկնել: Սակայն այժմ նրանք ավելացնում են, որ կարեւոր է ոչ միայն լավ քունը, այլեւ այն դիրքը, որով մարդ քնում է: Doctors.am-ը նշում է՝ գիտնականները վերլուծել են տարբեր դիրքերի դրական ու բացասական կողմերը: Կողքի վրա քնող մարդիկ կնճիռներ ձեռք կբերեն: Սակայն նշենք, որ այս դիրքն օգնում է մարսողության խանգարման դեպքում: Ինչ վերաբերում է կնճիռներին, ապա կախված նրանից, թե դուք որ կողքի վրա եք քնում, այդ կողմի կնճիռները կարող են խորանալ: Մեջքի վրա քնող մարդիկ թեթեւություն կզգան արթրիտի ու հոդացավերի առկայության դեպքում, բայց դա հանգեցնում է ասթմայի, սրտի խնդիրների, ինչպես նաեւ խռմփոցի առաջացման: Այս դիրքը ենթադրում է ծանրության հավասարաչափ բաշխում: Միեւնույն ժամանակ՝ թուլանում են լեզվի ու ծնոտի մկանները: Այստեղից էլ առաջանում է խռմփոցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել. մեջքի վրա քնող մարդկանց արյան մեջ թթվածնի պակաս է զգացվում: Նրանք ավելի արագ են շնչում, ու մարմնի հյուսվածքները զրկվում են թթվածնից:

«Սաղմի դիրքը» (կողքի վրա՝ ծալած ծնկներով) կօգնի, եթե մարդու գոտկատեղը ցավում է, սակայն կառաջացնի գլխացավ: Ծալած ողնաշարը թույլ է տալիս հանգստացնել մեջքը՝ նվազեցնելով սկավառակների վրա գործադրվող ճնշումը: Սակայն պետք է հիշել, որ պարանոցը պետք է լինի մարմնի հետ նույն հարթության վրա: Դրա համար պետք է բարձը ճիշտ ընտրել, որ այն շատ բարձր կամ շատ ցածր չլինի:

«Գդալներ» դիրքում (պառկելով դեմքով դեպի կողակցի մեջքը) օգնում է հաղթահարել սթրեսը: Սակայն այս դիրքում անցկացրած գիշերներից հետո ցավերից չեք խուսափի: Իսկ քնելով կողակցի ձեռքի վրա՝ կարթնանաք պարանոցի ցավերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել