Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւի պակասը՝ վտանգավոր

Մայիս 13,2011 00:00

Արեւի էներգիան լավագույն բնական հակադեպրեսանտն է: Արեւի էներգիայի պակասը հավասարազոր է վիտամինների, մաքուր ջրի, թարմ օդի պակասին: Արեւի սակավությունը նպաստում է տխրության եւ մելամաղձության առատությանը: Արեւի լույսի սակավությունը կանանց մոտ հանգեցնում է հորմոնալ հավասարակշռության խախտման: Աչքը կլանում է արեւի լույսը եւ ազդակներ է ուղարկում ուղեղին: Համապատասխանաբար, ուղեղն արտադրում է քնի հորմոն մելատոնինը եւ բարձր տրամադրության հորմոն սերատոնինը: Դա է պատճառը, որ ձմեռը մեծանում է քնելու ցանկությունը, եւ ընկնում է տրամադրությունը: Իսկ արհեստական լույսով ուղեղին չես խաբի: Կանայք շատ զգայուն են արեւի էներգիայի սակավության հանդեպ: Այդ պատճառով աշնանն ընկնում է աշխատունակությունը, եւ ջանքերն անցնում են ապարդյուն: Բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս կանանց՝ առողջությանն ուշադրություն դարձնել հատկապես աշնանը, երբ օրգանիզմը «հուսահատ պայքարում է արեւի տակ իր տեղը գտնելու համար»: Պետք է որոշ ժամանակով հանգստանալ, զերծ մնալ տնային եւ աշխատանքային հոգսերից: Դա օգնում է կազդուրվել եւ ավելի արդյունավետ աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել