Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ստում»

Մայիս 13,2011 00:00

\"\"«Grammy»-ի եռակի մրցանակակիրն իր հիթերը գրելիս օգտագործում է մարիխուանա. այս մասին հայտարարել է հենց ինքը, հանրահայտ երգչուհի Lady Gaga-ն: MIGnews-ը նշում է, որ երգչուհին պատմել է, որ սեքսով զբաղվելիս սիրում է, երբ իրեն դիմում են իր իսկական անունով՝ Սթեֆանի։ «Ինձ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը սեքսի ժամանակ ինձ դիմում է Lady Gaga-ով. ինձ դա հունից հանում է»,- իր ինտիմ կյանքից մանրամասներով կիսվել է երգչուհին։ Խոստովանել է նաեւ, որ այլեւս չի օգտագործում կոկաին, բայց չի էլ կարողանում հրաժարվել մարիխուանայից։

Ըստ նրա՝ ինքն այն մարդկանցից չէ, որոնք «սթափ» կենսակերպ են վարում։ Հակառակը, նա միշտ հիթեր գրելիս շատ վիսկի է խմում, ծխում է, սակայն գիտի նաեւ, որ դա իր ձայնի համար վնաս է: Այսքանով հանդերձ, այնուամենայնիվ, երգչուհին չի խրախուսում երեխաների կողմից թմրամիջոցների օգտագործումը։

«Ես չեմ ստում, միշտ անկեղծ եմ իմ երկրպագուների հետ, նրանք գիտեն, որ այսպիսին եմ ես, այդ պատճառով էլ այս ամենը պատմում եմ»,- անկեղծացել է Lady Gaga-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել