Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ դերասաններ Ամանդա Սեյֆրիդն ու Ռայան Ֆիլիպը այլեւս միասին չեն: Նրանք վերջ են դրել ընդամենը 3 ամիս առաջ սկսած իրենց երջանիկ հարաբերություններին:
Դատելով հետագա իրադարձություններից՝ բաժանումն երկուսի համար էլ անցավ է եղել: Դերասանները հարաբերությունների խզման առիթով կոնկրետ պատճառ չեն նշում, ըստ նրանց՝ «կար հարաբերություն, հիմա՝ չկա, ու վերջ»: Նրանց ընդհանուր ընկերները ասում են, որ հնարավոր է Ռայանը դեռեւս պատրաստ չէր լուրջ հարաբերությունների:
Իսկ նրանց հարաբերությունները սկսեցին լրջանալ, երբ Ամանդան ծանոթացավ եւ կարողացավ ընդհանուր լեզու գտնել Ռայանի երեխաների հետ: