Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ «Ռոլան Գարոս» մրցաշարի 2004 եւ 2006 թվականների եզրափակչի մասնակից է, ամենայն հավանականությամբ այս տարի չի մասնակցի մայիսի 22-ին մեկնարկող Ֆրանսիայի բաց առաջնությանը: Նա մարտ ամսին կոնքի վիրահատության ենթարկվելուց հետո լիովին չի վերականգնվել ու առայժմ չի մարզվում: Հետեւաբար, դեռ պատրաստ չէ պայքարի: