Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավագույնները կմեկնեն Պորտուգալիա

Մայիս 13,2011 00:00

\"\"Ավարտվեց բադմինտոնի Հայաստանի պատանիների առաջնությունը, որում հանդես եկան Երեւանի, Իջեւանի, Գյումրիի եւ Վանաձորի մարզադպրոցների 40 աղջիկ եւ 28 տղա: Ընդ որում, Վանաձորն ու Գյումրին 1990 թվականից հետո առաջին անգամ էին մասնակցում հանրապետության առաջնությանը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ անցած տարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական նամակով դիմել է այդ երկու քաղաքների քաղաքապետարաններին, որպեսզի զբաղվեն տեղում մարզաձեւի զարգացման խնդիրներով, իսկ բադմինտոնի ֆեդերացիան իր վրա վերցրեց մարզագույքով (ռակետներ, վոլաններ, ցանցեր) ապահովելու պարտականությունները:

Տղաների մենախաղերում առաջին եռյակն ըստ հաջորդականության կազմեցին Գուրգեն Պողոսյանը, Գոռ Հակոբյանը, Սարգիս Իսահակյանը, աղջիկների մրցանակային եռյակում տեղ գտան Լիլիթ Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը եւ Մելինե Քոչարյանը: Իսկ զուգախաղերում հաղթող դարձան տղաների՝ Գոռ Հակոբյան/ Սարգիս Իսահակյան եւ աղջիկների՝ Լիլիթ Պողոսյան/Լիլիթ Մինասյան երկյակները: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները ներկայացնում են մայրաքաղաքը:

Առաջնության արդյունքներով, չորս պատանի բադմինտոնիստներ (երկուական տղա եւ աղջիկ) կնախապատրաստվեն նոյեմբերին կայանալիք Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությանը: Եթե ֆինանսները բավարարեն, հնարավոր է, որ մասնակիցների թիվը մեծանա: Իսկ մինչ այդ, կրկին երկուական աղջիկ եւ տղա հուլիսին մեկամսյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Սոֆիայում: Հավաքը Բուլղարիայում կազմակերպելուն աջակցել է այդ երկրի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանը, որը միեւնույն ժամանակ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել