Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՄԱՆԿԱՐ՝ ՏԵՂՈՒՄ

Մայիս 13,2011 00:00

Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մայիսի 20-ին կկայանա մի ինքնատիպ ստեղծագործական երեկո՝ «Դիմանկար՝ տեղում»: Մասնակցում է 6 նկարիչ՝ Վահե Թեւոսյանը, Վարդան Թովմասյանը, Սուքիաս Թորոսյանը, Յուրա Խաչատրյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Սերգեյ Պողոսյանը: Ինչպես «Առավոտին» հայտնեց Սուքիաս Թորոսյանը (Տոտոն). «Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ տեղում ենք նկարելու, ինքներս ընտրելու ենք բնորդներ եւ 6 նկարիչներով նկարելու ենք: Ցուցահանդեսի հիմնական միտքը, գաղափարն այն է, որ արվեստը կենդանի է գործողության մեջ: Երբ ավարտում ես, վերջակետ ես դնում, կարծես վերջանում է լեգենդը, հեքիաթը, մինչդեռ քանի ինքը պրոցեսի մեջ է, կենդանություն ունի: Սա առաջին դեպքն է, որ 6 նկարիչ միանգամից պետք է նստեն ու տեղում աշխատեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել