Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տիտանիկ, made in Armenia»

Մայիս 13,2011 00:00

Հին պատմություն՝ նորովի

\"\"Երեւանի Կամերային թատրոնում հերթական պրեմիերան է, ավելի ճիշտ՝ խաղացանկային ներկայացումներից մեկը նորովի է մեկնաբանվել: Խոսքը «Տիտանիկ, made in Armenia» ներկայացման մասին է, որն արդեն 18 տարեկան է, պրեմիերան էլ չի անցնի առանց թատերախմբի «հնաբնակ» կվինտետի՝ Գեորգի Ամիրաղյան, Գրիգոր Բաղդասարյան, Իրինա Դանիելյան, Ռուբեն Փաշինյան եւ Մանուկ Հախվերդյան: Նրանք տարբեր տարիներ ներգրավված են եղել այս բեմադրության մեջ, մայիսի 18-19-ին էլի կմեկտեղվեն նույն «նավի» վրա: Ներկայացումը ծնվել է 1990-ականներին, պիեսի հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյանը: Այն այդ տարիներին կոչվում էր «Ես իմ անուշ Հայաստանի»: Հետագայում հարկ եղավ վերանայել բեմադրությունը եւ համապատասխանեցնել 21-րդ դարի պահանջներին ու վերանվանել՝ «Տիտանիկ, made in Armenia»: «Տիտանիկ-2»-ը կամ մերօրյա «Նոյյան տապանը» փորձում է փրկել մարդկության «մնացորդները»: Ոչ ոք ստույգ չգիտի, թե ուր եւ ինչու է այն լողում: Նավում բացի Կապիտանից եւ Բոցմանից, Պոետն է, Մաեստրոն եւ գեղեցկուհի Գեղեցիկը… Մեկ էլ «Տիտանիկ-2»-ը սկսում է սուզվել:

Բեմադրության մասնակիցները ջանք չեն խնայել, որ այն հետաքրքիր լինի: Դրամատուրգիայի կառուցվածքը յուրաքանչյուր դերասանի հնարավորություն է տալիս կենդանի խաղ ցուցադրել, լինել ճկուն, որսալ դահլիճի տրամադրությունը…: Ներկայացման ավարտին 40 օրուգիշեր եկող անձրեւից հետո փրկության հույս է շողում: Նույնիսկ Արարատն է պարզ երեւում: Ըստ սցենարի, պարզվում է՝ լեռը նույն տեղում էր, որտեղ բեմական գործողություններն էին ընթանում: Այսինքն՝ ոչինչ չի փոխվել, նավն էլ, փաստորեն, տեղից չի շարժվել: Իսկ փոխվել ենք մենք, եթե այո՝ ո՞ր կողմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել