Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիրավորանք եւ հետեւություններ

Մայիս 13,2011 00:00

\"\"Երեկ Շուշան Պետրոսյանն ու Արթուր Իսպիրյանը ակումբներից մեկում պետք է խոսեին «Եվրատեսիլում» Էմմիի արդյունքների եւ այդ մրցույթում առհասարակ Հայաստանի մասնակցության անհրաժեշտության մասին: news.am-ի փոխանցմամբ, Շուշան Պետրոսյանը, սակայն, անսպասելի հրաժարվել է մասնակցել ասուլիսին՝ նեղանալով, որ իր համար նախօրոք աթոռ չի դրվել:

«Չէի՞ք նախատեսել, որ գալու էի։ Հյուրերին այսպես չեն դիմավորում»,- ասել է երգչուհին եւ շրջվել՝ հեռանալու համար: Երբ ասուլիսը վարողը նշել է, որ շուտով աթոռ կբերի եւ երգչուհուն խնդրել վերադառնալ, ըստ աղբյուրի, երգչուհին դուռը շրխկացնելով՝ հեռացել է ակումբից: Չի օգնել նաեւ երգահան, ասուլիսի մյուս բանախոս Արթուր Իսպիրյանի խնդրանքը։ Երգչուհին այդպես էլ անհաղորդ է մնացել դրան:

Ինչ վերաբերում է Արթուր Իսպիրյանին, նա ասել է, թե կցանկանար, որ Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայանար առավել խորը եւ արժանապատիվ, ոչ թե Boom-Boom -ի նման ոչինչ չասող կատարմամբ։ «Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ հաջորդ տարի Հայաստանն այդ մրցույթին մասնակցի ռոք կատարմամբ, պրոֆեսիոնալ թիմով, ընդ որում՝ լավագույն տարբերակ կարող է լինել, օրինակ, «Դորիանս» խումբը,- նկատել է երգահանը։

Նրա խոսքով, Էմմին բազմաթիվ արժանիքներ եւ մրցանակներ ունի, լուրջ երգչուհի է, եւ «Եվրատեսիլին» մասնակցելիս պետք է տուրք տար ոչ թե կոմերցիոն կարգի կատարմանը, այլ մասնակցության համար առավել խորը, լավ գործիքավորված եւ լուրջ երգ ընտրեր։ «Եթե Boom-Boom-ը ներկայացվեր նախորդ տարի, գուցե նույնիսկ հաղթող ճանաչվեր, սակայն ինչպես երեւաց, այս տարի մրցույթի կազմակերպիչներն առավել մեծ ուշադրություն դարձնում էին երգերին, ոչ թե շոուին»,- ասել է Իսպիրյանը։ Նա նշել է, որ հավանել է Ադրբեջանի եւ մանավանդ Վրաստանի կատարումները։

Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը՝ անդրադառնալով «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչում Էմմիի ելույթին, ասել է. «Էմմիի սխալների պատճառն այն է, որ նա չափից ավելի շատ է լսում իրեն խորհուրդ տվողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել