Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍՆ ԱՐԴԵՆ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԵԿՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Մայիս 13,2011 00:00

Բելառուսի իշխանությունները որոշեն են արգելել մոտ 200 ընդդիմադիրների ելքը երկրից եւ խնդրել են եվրոպական մի շարք երկրներում հավատարմագրված իրենց դեսպաններին՝ լքել այդ պետությունները: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Երկրի նախագահ Լուկաշենկոյի աշխատակազմում գործակալության աղբյուրն ասել է, թե նման քայլերի Մինսկը որոշել է գնալ, եթե Բելառուսի դեմ ընդունվեն նոր տնտեսական պատժամիջոցներ:

Երկրից դուրս գալու իրավունքից զրկվողների նախնական ցուցակն արդեն պատրաստ է եւ ներառում է շուրջ 200 հոգի: Նրանց ելքը երկրից կարգելվի, ընդ որում՝ նույնիսկ Ռուսաստանի տարածքով, որի հետ սահմանին սահմանապահ անցակետ չկա:

Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա դա, աղբյուրի մատուցմամբ, կվերաբերի այն երկրներին, որոնք հետեւողականորեն իրենց կառավարությունների վզին փաթաթել են՝ հակաբելառուսական քաղաքականություն վարել:

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշտոնը հայտարարել է, թե Լուկաշենկոյի քայլերը ստիպում են ԵՄ-ին նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ: Եվրահանձնաժողովի ղեկավար Եժի Բուզեկն իր հերթին առաջարկել էր Մինսկին զրկել հոկեյի 2014թ. աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել