Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿԻՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ԶՈՒ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Մայիս 13,2011 00:00

\"\"Կահիրեում մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ արյունահեղ բախումների մեղավոր կինը պաշտպանության համար դիմել է Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդին։ Այդ մասին հաղորդում է news.am-ը:

Վախենալով իր կյանքի համար՝ երեք երեխաների 25-ամյա մայրը, ում պատճառով Իմբաբ թաղամասում զանգվածային անկարգություններ էին սկսվել, դիմել է Բարձրագույն խորհրդին՝ իրեն ապահով տեղում ապաստան տալու խնդրանքով:

Քրիստոնյա Աբիր Ֆահրին մահմեդականի հետ որոշել էր ամուսնանալ՝ իր քրիստոնյա ամուսնուց բաժանվելուց հետո։ Սակայն ընտանիքը կտրականապես դեմ է սրան եւ խայտառակությունից խուսափելու համար կնոջը մարտ ամսից փակել է Մար-Մինա եկեղեցում։

Մայիսի 8-ի գիշերը նրա փեսացու, 31-ամյա Յասին Սաբիթը եւ ագրեսիվ մարդկանց խումբը եկեղեցու ուղղությամբ դյուրավառ շշեր էին նետել։ Հրդեհը հաջողվել էր շտապ մարել, սակայն բախումը ոստիկանները կարողացել էին դադարեցնել միայն ժամեր անց։

Բախման արդյունքում վերջին տվյալներով զոհվել էր 15 մարդ, եւս 242-ը վնասվածքներ էին ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել