Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՐԿՈԶԻՆ ՖԻԼՄԸ ՉԻ ԴԻՏԻ, ՈՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՉՍՏԱՆԱ

Մայիս 13,2011 00:00

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի դիտելու իր մասին ռեժիսոր Քսավիե Դյուրինժեի նկարահանած «Նվաճում» (La Conquete) ֆիլմը, քանի որ վախենում է իր հոգեկան առողջության համար։ «Ես ոչ մի ցանկություն չունեմ դիտել «Նվաճումը»։ Սովորաբար ես չեմ կարդում այն, ինչ գրում են իմ մասին, որովհետեւ ես միշտ դժգոհ եմ։ Եթե դա քննադատություն է, ես այն համարում եմ անարդար, եթե գովաբանություն է, այն միշտ բավարար չէ։ Եվ այսպես, այն արժանի՞ է դիտելու»,- tert.am-ի մատուցմամբ, ասել է Սարկոզին Telerama պարբերականին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ դժգոհ է իր անձնական կյանքի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարից, որտեղ նկարագրվելու են Կարլա Բրունիի հետ իր հարաբերությունները։ Նա նկատել է, որ Թոնի Բլերի եւ Գորդոն Բրաունի մասին ֆիլմերում փորձ չի արվել ներխուժել նրանց անձնական կյանք, մինչդեռ «Նվաճման» մեջ բոլորովին հակառակն է։ «Ինչպես գիտեք, իմ կյանքի այս շրջանում տեղի են ունեցել փոփոխություններ, այդ պատճառով էլ ես, հարգելով կնոջս, չեմ նայի այդ ֆիլմը։ Եվ վերջապես, ես ուզում եմ պահպանել հոգեկան առողջությունս։ Ինքնասիրահարվածությունն այնքան էլ լավ լուծում չէ, եւ չափից շատ ինքնահիացումը հանգեցնում է խելագարության»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել