Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՆԱՍԻ ՉԱՓԸ՝ ԱՅՍՕՐ

Մայիս 13,2011 00:00

Մայիսի 10-ին եւ 12-ին տեղեկացրել ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Շղարշիկ բանավանի մատույցներով անցնող թափուկատարից թունավոր ջրեր են արտահոսել դեպի Շղարշիկ ու Շղարշիկի խմելու ջրի աղբյուրներ:

Տեղեկացրել ենք նաեւ, որ Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանի տունը ամենամոտն է թափուկատարին, եւ ամենաշատը նա է տուժում:

Վլադիմիր Մկրտչյանից տեղեկացանք, որ երեկ, ժամը 16.30-ի սահմաններում, ջուրն արդեն կտրվում էր: «Ասում են, որ դա ձորի ջուրն է, բայց դե էն օրվանից թափուկատարից թափված արտադրական ջրերի թողած նստվածքին խառնվելով՝ վերեւից հոսում է եւ արդեն կեղտոտ ջուրը գալիս-լցվում է ձորը, որտեղ խմելու աղբյուրն է: Դա շատ վտանգավոր է»:

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մայիսի 11-ի հոսքը կապ չունի թափուկատարի արտադրական ջրերի հետ, այն մաքուր ջուր է, որը գալիս է վերեւի ձորից եւ, հավանաբար, թաղամաս եկող խողովակի վթարի արդյունք է: Ուղղակի մայիսի 8-ից արտադրական հոսքից մնացած նստվածքին խառնվելով՝ հոսել է դեպի բանավան, ինչից էլ առաջին հայացքից ենթադրվել է, որ կրկին արտադրական ջրեր են արտահոսել: Ըստ զրուցակցիս` մայիսի 8-ի արտահոսքի հետեւանք վնասի չափը պարզ կլինի այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել