Մայիսի 11-ին, ժամը 13-ին Իջեւանի Երեւանյան փողոցում պայթել է Կողբի բնակիչ Վարդան Մալխասյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված 1 խմ տարողությամբ գազի բալոնը:
Բարեբախտաբար՝ տուժածներ չկան: Տավուշի մարզի փրկարարական վարչությունից հայտնեցին, որ վնասվել է միայն Իջեւան քաղաքի բնակչուհի Գեղեցիկ Լազարյանի «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի վրա ընկել է պայթած բալոնը: Իջեւանի ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: