Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏՐԵՑ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԹՈՒՐԸ

Մայիս 13,2011 00:00

\"\"Մայիսի 5-ին «Ում թուրը կկտրի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Իջեւանի թիվ 4 դպրոցի մոտ գտնվել էին հնադարյան թուր եւ այլ գտածոներ: Դպրոցն ունի պատմության թանգարան եւ տնօրեն Ռոզա Խառատյանը ցանկանում էր այն համալրել կրթօջախի մատույցներում հայտնաբերվածով: Իջեւանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանն էլ համոզված է, որ գտածոների տեղը իր գլխավորած թանգարանն է: Վեճին խառնվել էր ոստիկանությունը:

Իջեւանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը հայտնեց, որ Երեւանից մասնագիտական հանձնաժողով է եկել, ուսումնասիրել ցուցանմուշներն ու դրանք հանձնվել են Իջեւանի երկրագիտական թանգարանին: Երկրագիտական թանգարանի տնօրենը հայտնեց, որ գտածոների մի մասը՝ ամբողջական, մյուս մասը կոտրված ու վնասված վիճակում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել