Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է 19 ԹԵԿՆԱԾՈՒ

Մայիս 13,2011 00:00

Տեղեկացրել ենք, որ մայիսի 29-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայանալու է ավագանու արտահերթ ընտրություն: Մայիսի 11-ից սկսվել է արտահերթ ընտրության համար թեկնածուների առաջադրումը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ մայիսի 12-ի ժամը 16-ի դրությամբ առաջադրվել է ավագանու 19 թեկնածու: Թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչեւ մայիսի 14-ի ժամը 18-ը: Գրանցումը՝ մայիսի 14-17-ը:

Այս պահին առաջադրված ավագանու թեկնածուներից երկուսը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, երկուսը՝ ՀՅԴ անդամ են: «Բարգավաճ Հայաստանի» ու «Օրինաց երկրի» մեկական անդամ են թեկնածություն առաջադրել: Մյուսները անկուսակցական են: Իջեւանի ավագանին ունի 15 անդամ: Քաղաքում ենթադրում են, որ կառաջադրվի մոտ 40 թեկնածու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել