Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏ, ՈՉ ԶՈՐԱԿՈՉԻՆ

Մայիս 13,2011 00:00

\"\"Երեկ Սյունիքի մարզի խորհրդի նիստում մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ այս տարի մարզից միասնական քննություններին կմասնակցի ընդամենը 48 երեխա: Իսկ ահա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին սյունեցի 73 աշակերտ է մասնակցել: «19-ը արժանացել է դիպլոմի, 17-ը՝ գովասանագրի: Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ 5 տարիների ցույց տված արդյունքները: Օլիմպիադան դեռ շարունակվում է, հուսով ենք՝ ՆԶՊ առարկայից նույնպես կունենանք մրցանակային տեղեր», – նշեց Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանի, բացի Քաջարան քաղաքից, մարզի մյուս քաղաքներում զգալի աշխատանքներ պետք է կատարվեն մարդահամար-2011-ին պատրաստվելու համար՝ հատկապես հասցեային տնտեսության կարգավորման ուղղությամբ: Մայիսի 1-ի դրությամբ՝ մարզի քաղաքային համայնքների փողոցների անվանացույցների, թաղամասերի, շենքերի եւ տների համարների առկայությունը 50-70 տոկոս է:

Խնդիրներ կան նաեւ համայնքում հաշվառված զինապարտ քաղաքացիների գրանցամատյաններում ու սա խանգարելու է զորակոչ-2011-ին: Բազմաթիվ համայնքներում գրանցամատյանները ձեւական են կամ անհրաժեշտ ոչ բոլոր տվյալներն են ներառված: Ի հավելումն՝ զինակոչիկների ստացիոնար հետազոտման ուղարկելու համար տրվող ճանապարհածախսը չի համապատասխանում ներկայիս գներին, հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ հետազոտման ուղարկված զինակոչիկները ժամանակին չեն կարողանում ներկայացնել հետազոտման արդյունքները: Օրինակ՝ «մարտ ամսին «Արմենիա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք ստացիոնար հետազոտման ուղարկված զինակոչիկների հետազոտությունը նշանակված է հունիսի վերջին», – հայտարարեց Գորիսի տարածքային զինվորական կոմիսար Մ. Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել