Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԱՊԵՍ Ե՞ՐԲ ԵՆՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ»

Մայիս 13,2011 00:00

Երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սփյուռքի նախարարության մշակած «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Թե նախագիծը երբ կուղարկվի ԱԺ-ի քննարկմանը՝ չի ասվում: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, այս նախագծով սահմանվել են հայրենադարձության հետ կապված պետական քաղաքականության սկզբունքները, հայրենադարձության կազմակերպման եւ իրականացման կարգն ու պայմանները, այլ իրավահարաբերություններ։

Ի տարբերություն կառավարությունում քննարկված այլ փաստաթղթերի, այս մեկը կառավարության կայքում տեղադրված չէ: Սփյուռքի նախարարության կայքում էլ տեղադրված չէ: Ու պարզ չէ, թե օրենքի ընդունում-կիրառումը Հայաստանի բյուջեն տարեկան ինչ չափով է նվազեցնելու:

Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը ընդունեց «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը»: Այս հայեցակարգի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը ասել է. «հայեցակարգի որոշ դրույթներ ենթադրում են լրացուցիչ բյուջետային հատկացումների անհրաժեշտություն, եւ այդ նպատակով, ինչպես ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, այնպես էլ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն, ուստի նախագծի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովվածության»: Հայեցակարգը, սակայն, ընդունվեց («Առավոտ», 14.12.2010): Հիմա էլ օրենքի նախագիծն է հավանության արժանացել ու հնարավոր ծախսերի մասին (այն, որ ֆիննախը չի անելու)՝ ոչ մի խոսք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել