Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրկին բարձրաձայնեց

Մայիս 13,2011 00:00

\"\"Երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ի թիվս այլ հարցերի, կրկին խոսել է այն մասին, որ քաղաքաշինության համակարգում արհեստականորեն մեծացվել են աշխատանքների ծավալները: «Արմինֆոյի» մատուցմամբ, նա փաստել է, որ իրավիճակն ավելի լավ չէ մշակույթի հուշարձանների վերականգնման պետական ծրագրի իրացման առնչությամբ: Մասնավորապես, չեն կազմվել հուշարձանների վերականգնման լրիվ նախահաշիվները, բացակայում են հուշարձանների վիճակի գնահատման հստակ չափանիշները, շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան թույլտվության: Հատկապես մտահոգություն է հարուցել ուռճացված նախահաշիվներ կազմելու փաստը, շինանյութերի շուկայի ուսումնասիրությունն իրականացվել է առանց նորմատիվային փաստաթղթերի առկայության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել