Նախորդ օրը, ժ. 11.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 53-ամյա Վանիկ Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը, 3 անհայտ անձինք, զինված ինքնաձիգ հրազենով եւ դանակով, մուտք են գործել իր բնակարան, որտեղ հանդիպելով կնոջ՝ 50-ամյա Կարինե Ա.-ի եւ ընտանիքի անդամների դիմադրությանը, չհասցնելով որեւէ բան պահանջել եւ հափշտակել՝ դիմել են փախուստի:
Կարինե Ա.-ն դիմադրություն ցույց տալու ժամանակ վնասել է ձեռքի ափը: