Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Հետք» թերթի հայցն ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Երեկ չէր ներկայացել թերթի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց: Վիրավորանք հասցնելու համար թերթը պահանջում է 1 մլն դրամի փոխհատուցում: