Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆՈՎՆԻԿԸ ԳԻՏԻ՝ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ

Մայիս 13,2011 00:00

Հողերի նպատակային նշանակության փոփոխման գործընթացը կառավարության որոշմամբ երեկ պարզեցվեց: Այսուհետեւ քաղաքացիները ստիպված չեն լինի ամիսներով պատասխանի սպասել: Եթե նախարարությունը 5-օրյա ժամկետում չտա գործընթացի վերաբերյալ իր կարծիքը, այն ինքնըստինքյան կհամարվի դրական:

«Մենք պարտավոր ենք այս ծառայության տրամադրման ժամկետը էապես կրճատել: Հիմա ի՞նչ է տեղի ունենում, փաստաթղթերը գնում են նախարարություններ ու՝ շաբաթներով այնտեղ մնում: Պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատները թղթերը շրջանառության մեջ դնեն, ուղարկեն կառավարություն, որ որոշում ընդունվի: Ինչպե՞ս դա կարելի է հանդուրժել, 9 ամիս քաղաքացին պատասխանի է սպասում»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այս որոշումը հակակոռուպցիոն նպատակ էլ ունի. «Չինովնիկները, իրենց տեղում նստած, միտումնավոր ձգձգում են հարցը, մինչեւ ինչ-որ մեկը կգա ու կբարեխոսի: Ինչո՞ւ պետք է նման ռիսկեր ստեղծվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել