Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԵՆ

Մայիս 13,2011 00:00

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին երեկ ասել է, որ «Ադրբեջանը վիրավորված է պատերազմում կրած պարտության եւ իր տարածքների մի մասը կորցնելու պատճառով»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, լեհ դիվանագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ ուղի, բացի «փոխզիջումային, խաղաղ լուծումից»: Դեսպանի խոսքերով, երկու կողմերը պետք է «առավելագույնս բարի կամք դրսեւորեն լուծում գտնելու համար»: Հիշեցնելով, որ գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ նպատակահարմար չէ կիրառել բանակցությունների նոր ձեւաչափեր, քանի որ «դա կարող է աղավաղել բանակցային գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել