Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ՝ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Մայիս 13,2011 00:00

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա քաղաքապետարանի ժամանակակից արվեստի կենտրոնում «Հրանտ Դինք» հիմնադրամի, «Ստամբուլ-2010 եվրոպական մայրաքաղաք» մշակութային գործակալության եւ ճարտարապետների ու ինժեներների «HAYCAR» ասոցիացիայի համագործակցությամբ կբացվի «Ստամբուլի հայկական ճարտարապետությունը՝ վեստերնիզացիայի դարաշրջանում» ցուցահանդեսը: Նախորդ տարի այն ներկայացվել էր Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ ցուցադրվել էին 40 հայ ճարտարապետների գործեր, որոնք ապրել են Ստամբուլում 19–րդ դարի վերջին եւ 20–րդ դարի սկզբին: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն Չանքայայի քաղաքապետ Բյուլենտ Թանիքը եւ «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել