Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերի պահանջը տեղին չէ

Մայիս 13,2011 00:00

Կարծում է ՀՀ նախկին վարչապետ  Արմեն Դարբինյանը

\"\"«Ես միշտ կողմ եմ եղել եւ կողմ եմ սեփական մտքերի ու համոզմունքների միանգամայն ազատ արտահայտմանը: Ես միշտ դեմ եմ եղել եւ դեմ եմ մասնավոր կարծիքի կամ համոզմունքի համար որեւէ, հատկապես՝ քրեական հետապնդմանը»: «Արմինֆո»-ի հաղորդմամբ, այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՌՀՀ-ում իր հրապարակային դասախոսության ընթացքում՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի հավանությանը չարժանացած օրինագծին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Հայոց ցեղասպանության ուրացման համար:

«Ես միանգամայն անհեթեթ եմ համարում նման հետապնդման գոյությունը Թուրքիայում այն անձանց նկատմամբ, ովքեր հանդգնում են իրենց համոզմունքը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հենց այդ պատճառով ես տեղին չեմ համարում սփյուռքահայերի պահանջը Ֆրանսիայի Սենատին՝ ընդունել օրինագիծ Ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվության վերաբերյալ»,- ասել է նա:

Այդ առնչությամբ Արմեն Դարբինյանը նաեւ նշել է. «Մենք պետք է սեփական կարծիքի ազատություն վերապահենք նույնիսկ մեր թշնամիներին, իսկ քրեական հետապնդմամբ այդ ազատության սահմանափակումը, այն էլ՝ անհարմար վիճակի մեջ դնելով մեր բարեկամ երկրի նախագահին, ես համարում են չափազանց մեծ ճնշում»: «Ինչո՞ւ հետապնդել քրեական կարգով: Հարյուրավոր թուրքեր արդեն գիտակցել են Ցեղասպանության փաստը, եւ այդ համոզողական դիրքորոշումը շատ ավելի կարեւոր է, քան հակառակ համոզմունքների համար պատիժը: Մեզ համար ավելի կարեւոր է այն բանի համոզված կողմնակից մեկ թուրքը, որ Ցեղասպանություն եղել է, քան հակառակ տեսակետի համար դատապարտված մի քանի տասնյակը: Առավել եւս, որ եթե մարդուն դատում ես համոզմունքների համար, ապա նրա մոտ, ամենայն հավանականությամբ, այդ համոզմունքներն էլ ավելի են ամրապնդվում եւ բյուրեղանում: Դեռ ոչ ոքի չի հաջողվել քրեական օրենսգրքի ուժով համոզմունք փոխել»,- նշել է ՌՀՀ ռեկտորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել