Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-Ն «ՍԱԴՐԱՆՔ» Է ՈՐԱԿԵԼ

Մայիս 13,2011 00:00

«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող՝ Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին»,- երեկ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական սադրանքը։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ղարաբաղաադրբեջանական շփման գոտու հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս՝ հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում՝ Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978 թվականին ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը: Արցախյան կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ: «Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»,- ասվում է Բալայանի մեկնաբանությունում։

Ի դեպ, երեկ ԵԱՀԿ առաքելությունը հերթական «պլանայինն» է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Հադրութի ուղղությամբ, եւ արձանագրել են հրադադարի ռեժիմի հերթական չխախտումը:

.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել