Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Մայիս 13,2011 00:00

\"\"

«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին ու եւս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն՝ նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, մարդիկ չեն կարողացել sms-ներ ուղարկել: Այս մասին երեկ news.am-ին ասել է Էմմիի մենեջերը: Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը պատասխանը կիմանա Երեւանի ժամանակով

20.00-21.00-ին: Մենեջերը նաեւ նշել է, որ նման նախադեպ եղել է. 2009 թվականին, երբ մի երկիր, որի ներկայացուցիչն անցել էր եզրափակիչ փուլ, բայց եզրափակիչում այդ երկրի փոխարեն բոլորովին այլ երկրի ներկայացուցիչ է մասնակցել: Մենեջերը նաեւ նշել է, թե ամբողջ գերմանական մամուլը ողողված է այդ մասին հրապարակումներով: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին իր Boom-Boom երգով պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել